Հայաստանի հոգենեւրոտիկ բուժհաստատություններից մեկի բուժանձնակազմից թերթին հայտնեցին, որ սեպտեմբերի վերջին վնասազերծված ավազակային բանդայի խմբի անդամներից 3-ը, այդ թվում` Արտյուշա Հակոբյանը տարիներ առաջ տարբեր ժամանակներում եղել են իրենց «հաճախորդները»: Իսկ երբ ձերբակալվեց զինված բանդայի կամ դրա անվան տակ ինչ-որ մարդիկ, բուժանձնակազմում նույնիսկ քննարկվեց վարկած, որ նրանք միգուցե իրենց մոտ են միմյանց հետ ծանոթացել:  Ըստ թերթի տեղեկությունների` Արտյուշա Հակոբյանն առաջին անգամ հոգեբուժարանում է եղել 1987թ, ապա մի քանի անգամ կալանավայրից փախուստից հետո ենթարկվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության, սակայն ճանաչվել է մեղսունակ: Իսկ 1985թ Նուբարաշենի հոգեբույժների եզրակացության համաձայն, համարվել է հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարում ունեցող: