Երևանում մեկնարկել են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները: Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ երևանյան մայթեզերին, այգիներում ու պուրակներում կլրացվեն և կտնկվեն ընդհանուր առմամբ շուրջ 1000 արժեքավոր ծառեր:

Գործընթացն այս պահին իրականացվում է Մաշտոցի պողոտայում. տնկվում են արևելյան սոսիներ: