Ըստ վիճակագրության` ամենահաճախակի գործուղումների մեկնող պատգամավորներից մեկը ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն է։ Թերթի հետ զրույցում Ա.Զաքարյանը, ի պատասխան հարցի, թե գործողումների ծախսերը պետական բյւոջեից են ապահովում, նշեց. «Գործուղումների մի մասն է միայն, որ իրականացվում է բյուջեի միջոցներով: Շատ միջոցառումների մասնակցում եմ համապատասխան հրավերներ ստանալու եւ հրավիրող կողմի ֆինանսավորման պարագայում: Կարծում եմ, բոլորին պետք է հասկանալի լինի, որ պատգամավորը գործուղումների է մեկնում ոչ թե իր քմահաճույքի ու նախասիրությունների հետեւանքով, այլ նախատեսված պարտավորությունները կատարելու նպատակով»: