Հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի համատեղ մամուլի ասուլիսը։