Հայաստանում այցով գտնվող Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն առաջարկել է Երեւանում Հունգարիայի հյուպատոսություն բացել։

Իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Սիյարտոն ասաց, որ այս միտքը հնչեցրել է ասուլիսից առաջ կայացած հանդիպմանը։

Խոսելով Հունգարիայի իշխանությունների կողմից երկրի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության մասին՝ նախարարն ասաց, որ 13 տարվա ընթացքում բյուջետային ֆինանսավորումն ավելացել է 4 անգամ։ Հիշեցնենք, որ Հայաստանը դիվանագիտական ​​հարաբերություններ չունի Հունգարիայի հետ 2012 թվականի օգոստոսից` այն բանից հետո, երբ այս երկրի իշխանություններն Ադրբեջանին են հանձնել քնած հայ սպային կացնահարռլով սպանած հանցագործին։ Ընդ որում, Հունգարիայի իշխանություններն ակհայտորեն գիտեին, որ Բաքուն հերոսացնում է հայ մարդասպանին։

Սիյարտոյի խոսքով՝ ինքը մտադիր է նաև հունգարական Wizzair ավիափոխադրողին հորդորել իր ուղղությունների ցանկում ներառել Երևան-Բուդապեշտ չվերթը, որպեսզի մայրաքաղաքների միջև ֆիզիկական կապ լինի։