Գազայի հատվածում պատանդների թիվն առնվազն 229 է, ճեպազրույցում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։

Իսրայելի զինված ուժերը «տեղեկություններ ունեն Գազայի հատվածում 229 պատանդների մասին, և առևանգվածների ընտանիքները տեղեկացված են», - ասաց նա: