Ավելի քան 30 մարդ զոհվել է մի քանի մեքենաների բախման հետեւանքով Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն Ալեքսանդրիա քաղաքին կապող մայրուղում։ Այս մասին տեղեկացրել է Եգիպտոսի Բուհեյրա նահանգի անվտանգության ծառայությունը, այս նահանգի տարածքում է տեղի ունեցել պատհարը։

«Վթարի հետեւանքով զոհվել է 32 մարդ, 60 մարդ վնասվածքներ է ստացել»,- նշել է ծառայության ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերել է Al-Ahram թերթը։

Նախնական տվյալներով՝ ավտոմայրուղու 132-րդ կիլոմետրում մեքենաներից մեկը յուղի արտահոսք է ունեցել, ինչն էլ հանգեցրել է խոշոր բախման։ Մի քանի մեքենաներ այրվել են։