Ավստրալուհին իր տան առաստաղում երկու հսկա օձ է հայտնաբերել, գրում է NDTV-ն։
Սոցցանցերում հրապարակվել են Ավստրալիայից մի կնոջ կադրեր, որտեղ նա կանգնած է աթոռի վրա և փայտով առաստաղից հանում երկու մեծ օձերի։ Ինչ-որ պահի սողուններից մեկը փաթաթվել է ավստրալուհու ձեռքին, բայց դա չի անհանգստացրել տնային տնտեսուհուն։
Սոցցանցերի որոշ օգտատերեր կատարվածին հումորով են արձագանքել և ավստրալուհուն խորհուրդ տվել սողուններին պահել որպես ընտանի կենդանիներ, գրում է Gazeta.ru-ն։





























