Ռուսաստանը տեղեկություն ունի, որ Գազայի հատվածում որպես ՀԱՄԱՍ-ի պատանդ կարող է պահվել վեց ռուսաստանցի, ասել է Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Արդեն կարող ենք խոսել ոչ թե Ռուսաստանի երկու, այլ հինգ, գուցե եւ վեց քաղաքացու մասին, որոնք ենթադրաբար պահվում են այնտեղ... Մենք ըմբռնում ունենք, համենայն դեպս, մեկ կնոջ՝ Ռուսաստանի քաղաքացու մասին, հիմա ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի հաստատենք նրան հանձնելու մեխանիզմ», ասել է դիվանագետը։





























