Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են միութենական ինտեգրման առաջխաղացումը, ներառյալ էներգետիկան, տրանսպորտը եւ բարձր տեխնոլոգիաները, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Դիտարկվել է նաեւ երկկողմ փոխգործակցության եւ միութենական ինտեգրման առաջխաղացման հետագա զարգացման թեմատիկան, ներառյալ էներգետիկան, տրանսպորտը եւ բարձր տեխնոլոգիաները։ Հաստատվել է երկկողմ տրամադրվածությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների շարունակման ուղղությամբ»,- նշվել է հաղորդագրությունում։