Ֆինլանդիայի պարտքերի գանձման վարչությունը առգրավել է ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանյան  իրավաբանական անձանց մի քանի ապրանքանիշեր։ Դրանց թվում են «Սբերբանկը», «Կալաշնիկովը» և RT — АНО «ТВ-Новости» հեռուստաալիքի կառավարող ընկերությունը։ Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում կատարելով Yle թերթին։

«АНО «ТВ-Новости»-ի Ֆինլանդիայում գրանցված բոլոր ապրանքանիշերն ու տարբերանիշերը առգրավվել են պարտքերի գանձման վարչության կողմից <…>: Առգրավվել են նաև Ֆինլանդիայում գրանցված ռուսաստանյան «Սբերբանկ» բանկի և «Կալաշնիկով» զինագործական կոնցեռնի ապրանքանիշերն ու տարբերանիշերը, պարզաբանվում է հաղորդման մեջ։

Այժմ ԵՄ երկրները քննարկում են հակառուսաստանյան պատժամիջոցների 12-րդ փաթեթը մտցնելու հարցը։ Հոկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ այն կարող է ներառել 5 մլրդ եվրոյի առևտրային սահմանափակումներ, այդ թվում՝ արգելք ռուսական ադամանդների գնման վրա։ Սեպտեմբերին հաղորդվել էր, որ ԵՄ մի խումբ երկրներ կոչ են արել պատժամիջոցներ կիրառել միջուկային ոլորտի դեմ, սակայն այս առաջարկը հանդիպել է միության մյուս անդամների դիմադրությանը: