Բեռլինում ոստիկանը կլիմայի ակտիվիստների վրա ներկ է լցրել, որը նրանք բերել են բողոքի ակցիայի։ Այս մասին գրում է Bild-ը։
Երեքշաբթի առավոտյան կլիմայի ակտիվիստները «Օլաֆը ստում է» գրությամբ կարգախոսներ են գրել Գերմանիայի կանցլերի գրասենյակի շենքի վրա: Դեպքի վայր են ժամանել քաղաքացիական հագուստով ոստիկանները, ովքեր փորձել են հետ մղել ցուցարարներին։
Ոստիկանները մի քանի անգամ ակտիվիստներին հետ են քաշել շենքից, սակայն նրանք խլել են նրանց վրձիններն ու շարունակել փորձերը, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։ Սպաներից մեկը նախ գետնին է տապալել մի աղջկա, ապա մյուսին և, բռնելով վրձինը, նարնջագույն ներկ քսել ցուցարարներից մեկի դեմքին։
Բեռլինի ոստիկանությունը հաստատել է, որ դա իրենց քաղաքացիական հագուստով սպան է։ Նրա նկատմամբ այժ հետաքննություն է անցկացվում՝ հերթապահության ժամանակ հարձակման կասկածանքով:
«Վերջին սերունդ» կլիմայական շարժման անդամները հայտնի են իրենց գործողություններով, որոնց ընթացքում նրանք ուշադրություն են հրավիրում կլիմայական խնդիրների վրա՝ արգելափակելով փողոցներում երթեւեկությունը, ներկեր լցնելով արվեստի գործերի և հուշարձանների վրա։





























