Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23–ի ուշ երեկոյան ուղղաթիռով այցելել է Վան եւ Արճեշ։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը տեղում է ծանոթացել իրականացվող փրկարարական աշխատանքներին։ Էրդողանը նաեւ շրջել է փողոցներով եւ զրուցել քաղաքացիների հետ։

Թուրքիայի վարչապետին ուղեկցել են Ներքին գործերի նախարարը, Հեռահաղորդակցության նախարարն ու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի  23 -ին  Թուրքիայում  7,2 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է  9-10 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է  10  կմ խորության վրա:

Ցնցումներն առաջացրել են ավերածություններ,  էկեկտրաէներգիայի եւ բջջային կապի խափանումներ: