Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ատլանտյան օվկիանոսի վրա ձևավորված Արևմտյան Եվրոպայի երկրներին հարված հասցրած «Կիարան» փոթորիկն առնվազն 13 մարդու կյանք է խլել, հայտնում է DW-ն։
Հատկապես ծանր ավերածություններ են տեղի ունեցել Ֆրանսիայում և Իտալիայում։ Իտալիայի Տոսկանա նահանգում, որտեղ տարերքի պատճառով երեք մարդ է զոհվել, արտակարգ դրություն է հայտարարվել։ Ընդամենը մի քանի ժամում տեղումների մակարդակը տարածաշրջանում հասել է 20 սանտիմետրի։ Գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել մոտակա բնակավայրերը։
Ֆլորենցիայի, Պիզայի և Պրատոյի արվարձաններից հրշեջ ծառայությունը վարորդներին փրկելու տասնյակ կանչեր է ստացել, որոնք մնացել են հեղեղված թունելներում կամ արգելափակվել են ճանապարհներին ընկած ծառերի պատճառով:
Տոսկանայի ղեկավար Էուգենիո Ջիանին հայտարարել է, որ աղետի պատճառ է համարում կլիմայի փոփոխության հետևանքները։ Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելեն նույնպես իրավիճակը կրիտիկական է անվանել։ Վենետիկում երկու մարդ անհետ կորել է։





























