ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի  Ռամալլայում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ, որի ընթացքում  ընդգծել է պաղեստինյան պետության ստեղծմանը նպաստելու Վաշինգտոնի վճռականությունը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Քարտուղար Բլինքենը կրկնել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում թե՛ պաղեստինցիների, թե՛ իսրայելցիների արժանապատվության և անվտանգության հավասար պաշտպանության ապահովմանը: Պետքարտուղարը նաև ընդգծել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ աջակցելու պաղեստինցիների՝ սեփական պետություն ստեղծելու օրինական ակնակլիքի իրականացմանը», - ասել է ամերիկյան դիվանագիտական ​​ծառայությունը։

Պետքարտուղարը նաև հասկացրել է, որ ԱՄՆ-ն անընդունելի է համարում պաղեստինցիներին բռնի կերպով այլ շրջաններ տեղափոխելու սցենարը։ «Կողմերը քննարկել են նաև Հորդանան գետի Արևմտյան ափում կարգուկանոնի և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը, ներառյալ պաղեստինցիների դեմ ծայրահեղականների բռնությունները դադարեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: