Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կիրակի երեկոյան Թեհրանում հանդիպում և բանակցություններ է անցկացրել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ։

Իրանական Fars պետական ​​գործակալության հաղորդմամբ, կողմերը քննարկել են Գազայի հատվածի իրավիճակը։ 

«Հանդիպման ընթացքում Հանիան զեկույց է ներկայացրել Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Գազայում սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայելի - խմբ.) հանցագործությունների մասին։ Ողջունելով Գազայի ժողովրդի տոկունությունը և դատապարտելով Իսրայելի հանցագործությունները՝ Խամենեին ընդգծել է մուսուլմանական երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից լուրջ գործողությունների, ինչպես նաև պաղեստինյան ժողովրդին մուսուլմանական պետությունների կառավարությունների լիակատար աջակցության  անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդման մեջ։