Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հաստատել է մինչև 2028 թվականը ռազմական կադրային քաղաքականության հայեցակարգը, որով նաև նախատեսվում է հրաժարում ժամկետային զորակոչից։ ՌԲԿ-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է գերատեսչության հաղորդման մեջ։

Հայեցակարգը սահմանում է Ուկրաինայի զինված ուժերում կադրային քաղաքականության ռազմավարական տեսլականը հինգ տարվա համար և վերաբերում է ինչպես պատերազմական պայմաններին (Ուկրաինայում ռազմական դրությունը ուժի մեջ է 2022 թվականի փետրվարի 24-ից), այնպես էլ խաղաղ ժամանակներին, նշում է նախարարությունը։ Ուկրաինական բանակը, ըստ իշխանությունների պլանների, պետք է անցնի պայմանագրային ծառայության մինչև 2028 թվականը, իսկ  ժամկետային ծառայությունը կփոխարինվի «զորակոչի տարիքի քաղաքացիների ինտենսիվ զինվորական պատրաստությամբ»։

Բացի այդ, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն ակնկալում է ստանալ զինվորական հաշվառման էլեկտրոնային բարելավված համակարգ և ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Եվրամիության կրթական հաստատությունների հետ, ասվում է հաղորդման մեջ։