ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել արմատական ՀԱՄԱՍ շարժման պատանդների զգալի մասի ազատմանը, դրա համար ցանկալի կլիներ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի առաջին տեղակալ Ջոնաթան Ֆայները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Սա ևս մեկ առաջնահերթություն է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և, կարծում ենք, Իսրայելի կառավարության համար,- ասել է նա՝ խոսելով պատանդների ազատ արձակման մասին,- Դրանք շատ բարդ բանակցություններ են։ Գազայում զգալի թվով պատանդներ են պահվում, որոնցից շատերը արտասահմանյան անձնագրեր ունեն, այդ թվում, կարծում ենք, ամերիկացիներ։ Այս բանակցություններն ընթանում են հանգիստ, փակ դռների հետևում, և դրանք շարունակվում են ավելի երկար, քան կցանկանար մեզանից որևէ մեկը։ Բայց մենք շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է ապահովել այդ պատանդների զգալի մասի ազատումը, և ինչպես լսել եք, նախագահ Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ասել են, որ դրա համարհնարավոր է ռազմական գործողությունների դադար վերցնել, ինչպես եղել էր հակամարտության հենց սկզբում երկու ամերիկացի պատանդների ազատ արձակման համար: Մենք շարունակում ենք աշխատել նաև այս ուղղությամբ»։
«Մենք, անշուշտ, դեռ չունենք պատանդների մասին պայմանավորվածություն, բայց մենք քրտնաջան աշխատում ենք դրան հասնելու համար»,- հավելել է Ֆայները։Ըստ նրա, եթե նման պայմանավորվածություններ ձեռք բերվեն, պատանդներին անվտանգ հեռացնելու համար ժամանակ կպահանջվի։ «Ուստի, կարծում ենք, որ դադարը տեղին կլիներ այս համատեքստում», - ասել է նա:





























