Երեւանում, հոկտեմբերի 23-ին, տեղի է ունեցել «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական ժողովը, որի ընթացքում կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հանգամանալից վերլուծության է ենթարկել Հայաստանին առնչվող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումները:
ՆԺԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ի թիվս այլ հարցերի, ժողովում քննարկվել է 2011 թվականի դեկտեմբերի 2-ին կայանալիք կուսակցության հերթական համագումարի օրակարգին վերաբերվող հարցեր:




























