Գազայի հատվածում կրկին դադարել են աշխատել կապի ծառայություններն ու ինտերնետը։ РИА Новости-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Պաղեստինյան հեռահաղորդակցության Paltel ընկերությունը։

«Ցավով հայտնում ենք Գազայի հատվածում կապի  բոլոր ծառայությունների և ինտերնետի ամբողջական անջատման մասին, քանի որ նախկինում վերականգնված հիմնական երթուղիները կրկին կտրվել են իսրայելական կողմից», - ասվում է Paltel-ի հայտարարության մեջ: