Մոսկվայում, հոկտեմբերի 28-31-ին, տեղի կունենա «Պատանի սամբիստ-2011» միջազգային ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին Հայաստանի Հանրապետությունից կմասնակցի «Զեյթուն» մարզական ակումբի թիմը:

Հիշեցնենք, որ մրցաշարի հայաստանյան փուլը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 16-17-ին` Երեւանի «Դինամո» մարզապալատում, մասնակցությամբ 10 թիմերի՝ ՀՀ տարբեր մարզերից եւ ԼՂՀ-ից: Այդ ժամանակ հենց «Զեյթուն» թիմը գրավեց առաջին տեղն ու եզրափակչին մասնակցելու իրավունքը: