Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, հոկտեմբերի 23-ին`ժամը 20.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 21/2 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ, փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել եւ ոստիկանության աշխատակիցներին է հանձնվել 72-ամյա Աշոտ Սարգսյանի դին:


























