Հորդանանի թագուհի Ռանիա Ալ Աբդուլլահը կոչ է արել դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմը՝ ասելով, որ պաղեստինցիների կյանքին աջակցությունը հավասազոր չէ հակասեմականությանը կամ ահաբեկչությանն աջակցությանը։

«Թույլ տվեք շատ պարզ ասել։ Պաղեստինցիների կողմնակից լինելը չի նշանակում հակասեմական լինել, պաղեստինամետ լինելը չի ​​նշանակում լինել ՀԱՄԱՍ-ի կամ ահաբեկչության կողմնակից», - ասել է Ռանիան՝ կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում:

«Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ հակասեմականության մեղադրանքն օգտագործվում է Իսրայելի հասցեին ցանկացած քննադատություն լռեցնելու համար», - ավելացրել է նա: «Ես ուզում եմ բացարձակապես և ամբողջ սրտով դատապարտել հակասեմականությունը և իսլամաֆոբիան, բայց նաև ուզում եմ հիշեցնել բոլորին, որ Իսրայելը չի ​​ներկայացնում ամբողջ աշխարհի հրեա ժողովրդին։ Իսրայելը պետություն է և միայն նա է պատասխանատվություն կրում իր հանցագործությունների համար»։

Միևնույն ժամանակ, Ռանիան նշել է, որ Իսրայելի հայտարարությունը, թե նա փորձում է պաշտպանել խաղաղ բնակիչներին, «վիրավորանք է բանականությանը»։