Գազայում հակամարտության սկզբից ի վեր, միջին հաշվով, պատերազմի ընթացքում յուրաքանչյուր տասը րոպեն մեկ երեխա է զոհվում, երկուսը՝ վիրավորվում։ Այս մասին ասվում է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) զեկույցում։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր մահացել է 9488 մարդ, որոնց 70%-ը կանայք, երեխաներ և ծերեր են։ Ավելի քան 24158 մարդ վիրավորվել է։ Բացի այդ, 2000 մարդ համարվում է ավերված շենքերի փլատակների տակ անհետ կորած, այդ թվում՝ 1250 երեխա:

Ընդհանուր առմամբ, Իսրայելում սպանվել է մոտ 1400 իսրայելցի և օտարերկրյա քաղաքացի, ըստ իսրայելական իշխանությունների, ճնշող մեծամասնությունը հոկտեմբերի 7-ին (OCHA), նշվում է UNRWA-ի զեկույցում։

«Գազայում առողջապահական համակարգը փլուզվում է վառելիքի, դեղորայքի և պաշարների պակասի, բժշկական հաստատությունների և հիվանդանոցների, ինչպես նաև ճանապարհների և ենթակառուցվածքների վնասների պատճառով, ինչը գրեթե անհնար է դարձնում վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: