ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ից, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան:

Հուշամատյանը կփակվի նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին: