Այսօր՝ նոյեմբերի 7-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 12-րդ փողոցի թիվ 9-րդ տան հարևանությամբ հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, և թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ջրատար:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Այրվել է 9-րդ տան հարևանությամբ գտնվող լքված փայտե շինությունը: