Գազա քաղաքը շրջապատված է: Մենք գործում ենք դրա ներսում, ամեն ժամ, ամեն օր ավելացնում ենք ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է Time of Israel-ը։

«Ես արտասահմանյան առաջնորդներին ասել եմ, որ եթե Իսրայելը չհաղթի, հաջորդը կլինեն իրենց երկրները։ Բայց Իսրայելը կհաղթի»,- հավելել է նա:

Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը «կոչնչացնի ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարման կարողությունները։ Գազան այլեւս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար»: