USAID-ը սպառել է հավելյալ հումանիտար ֆոնդերը։ Եթե Կոնգրեսը չհաստատի հավելյալ հումանիտար միջոցների տրամադրումը, մեր գործընկեր կազմակերպությունները ստիպված կլինեն կա՛մ 75 տոկոսով նվազեցնել շահառուների թիմը, կա՛մ առհասարակ դադարեցնել Ուկրաինայում մեր հումանիտար ծրագրերը։ Այս մասին հայտարարել է USAID-ի ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրին Մակին։

«2022 թվականի փետրվարից USAID-ը Ուկրաինային տրամադրել է 2 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն։

Ուկրաինայի բյուջեն ևս սպառվել է և գոյատևում է հատկացումների հաշվին։ Դրանց դադարեցման դեպքում Ուկրաինայի կառավարությունը ստիպված կլինի դիմել արտակարգ միջոցների, օրինակ փողի էմիսիայի կամ աշխատավարձների տրամադրման դադարեցման»,- նշել է նա։