ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է գալիս Իսրայելի գործողությունների ավարտից հետո Գազայի հատվածում նորացված պաղեստինյան իշխանության ստեղծման օգտին:

«Կարծում եմ, որ կա  առավել բարենպաստ սցենար, և մենք պետք է փորձենք հասնել դրա իրականացմանը։ Կարևոր է հույս տալ Պաղեստինի ժողովրդի։ Իմ տեսանկյունից լավագույն սցենարն այն կլինի, որ ռազմական գործողության ավարտից հետո Պաղեստինի իշխանությունները, հուսով ենք, Պաղեստինի նորացված իշխանությունները, կարող է քաղաքական վերահսկողություն ձեռք բերել Գազայում», - ասել է Գուտերեշը համաժողովի ընթացքում, տեղեկացնում է Reuters-ը: «Իհարկե, կա տարանցում, որը պետք է որոշվի՝ տարանցում Իսրայելի օկուպացիայից դեպի ապագա: Մի շարք կողմեր կարող են դերակատարում ունենալ, տարածաշրջանի մի շարք երկրներ, ԱՄՆ-ն կարող է դեր խաղալ»,- հավելել է նա։

Ըստ նրա, դա անհրաժեշտ է քննարկել պաղեստինցիների և իսրայելցիների հետ։ «Հետո դա մեկնարկային կետ կդառնա երկու պետությունների գոյակցման շուրջ լուրջ բանակցությունների համար: Որովհետև կարծում եմ, որ երբեմն ամենասարսափելի ողբերգությունները դառնում են բեկման հնարավորություն: Ոչինչ չէր լուծվում, պաղեստինցիները կորցնում էին հույսը։ Միգուցե այս սարսափելի իրավիճակը կարող է հնարավորություն ստեղծել երկու պետությունների գոյակցման  ուղղությամբ շարժվելու համար»,- հավելել է նա, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։