Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցներից 149–ը ջեռուցվում են,  մանկապարտեզներից 12–ում եղել են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք լուծման փուլում են եւ ձմռան շրջանում բոլոր մանկապարտեզները կջեռուցվեն: Այս մասին  այսօր` հոկտեմբերի 24-ին, Երեւանի ավագանու նիստին ասել է  քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը: NEWS.am-ին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Երեւանի քաղաքապետարանը միջոցներ կհատկացնի իր ենթակայության  հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում շախմատ առարկայի  դասավանդման հետ կապված:

Ավագանու մեկ այլ որոշմամբ բյուջեից միջոցներ են հատկացվել նաեւ Երեւան քաղաքի 7 վարչական շրջաններում անասնաբուժական ծառայությունների գնման, ինչպես նաեւ տնտեսված միջոցներից գումար է հատկացվել մայրաքաղաքում աշնանային ծառատունկի համար տնկանյութի ձեռքբերման նպատակով: Ավագանին քվեարկությամբ հավանության է արժանացրել նաեւ գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին որոշումների նախագծին: