ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածը կմնա Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն։

Ըստ վարչապետի գրասենյակի, Նաթանյահուն վստահեցրել է, որ պատերազմից և ՀԱՄԱՍ-ի վերացումից հետո Գազայի անվտանգության ամբողջական վերահսկողությունը կմնա Իսրայելի ձեռքում և չի փոխանցվի արտաքին միջազգային ուժերին, տեղեկացնում է Vesti Israel-ը։

Գրասենյակի հայտարարության մեջ նշվում է նաև, որ Գազայի հատվածը ապառազմականացվելու է, որպեսզի Իսրայելի համար այլևս որևէ սպառնալիք չլինի այնտեղից։

Նաթանյահուն ավելի վաղ հավաստիացրել էր, որ Իսրայելը Գազան գրավելու նպատակ չունի։