Պենտագոնի պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ռումինիային՝ մոտ 2,53 միլիարդ դոլար գումարով Abrams տանկերի հնարավոր վաճառքին։ Հնարավոր գործարքի մանրամասները դեռ չեն հաղորդվում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Այս տարվա մայիսին Ռումինիայի խորհրդարանը հավանություն է տվել Ռումինիայի պաշտպանության նախարարության հարցմանը ԱՄՆ-ից 54 օգտագործված M1A2 Abrams SEPv3 տանկեր գնելու թույլտվության վերաբերյալ։ Ռումինացի զինվորականները նախատեսում էին ԱՄՆ-ից 54 տանկ գնել՝ հարակից սարքավորումների և ծառայությունների հետ միասին:
Գործարքը, որը քննարկվել է Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատի պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի կողմից, գնահատվել է մոտավորապես 1 միլիարդ եվրո (1,1 միլիարդ դոլար):





























