Գրեթե 50 հազ․ մարդ հարկադրված  լքել են իրենց տները Մյանմայի հյուսիսում ռազմական գործողությունների պատճառով այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ էթնիկ զինված խմբավորումների դաշինքը հարձակում է սկսել զինվորականների դեմ, հայտնում է ՄԱԿ-ը:

Երկրում երկու շաբաթ շարունակ մարտեր են մղվում Չինաստանի հետ սահմանի մոտ, հայտնում է France 24-ը։

Մյանմայի Ազգային դեմոկրատական ​​դաշինքի բանակը (MNDAA), Թաանգի ազգային ազատագրական բանակը (TNLA) և Արականի բանակը (AA) հայտարարել են, որ գրավել են տասնյակ զինվորական դիրեր և արգելափակել Չինաստան տանող կենսական կարևորությւոն ունեցող առևտրական ուղիները:

Խունտայի կողմից նշանակված նախագահն այս շաբաթ նախազգուշացրել է, որ երկիրը վերջնական արդյունքում կարող է  «բաժանվել տարբեր մասերի»:

Դժվարանցանելի տարածաշրջանի  հեռավորությունը, որտեղով անցնում են  Չինաստան նավթ և գազ մատակարարող խողովակաշարերը, դժվարացնում է զոհերի թիվը ճշտելը:

Պեկինը, որը խունտայի գլխավոր դաշնակիցն է և զենքի մատակարարը, ավելի վաղ հաստատել էր, որ Մյանմայում բախումներիհետևանքով զոհեր են եղել  չինացիների շրջանում։