5 ամերիկացի զինծառայող է զոհվել Միջերկրական ծովում վարժանքների ժամանակ ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնել է  ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը (EUCOM։

«Ռազմական վարժանքների շրջանակում   օդում վառելիքի սովորական  լիցքավորման ժամանակ ԱՄՆ ռազմական ինքնաթիռը, որում գտնվել է հինգ զինվորական, կործանվել է և ընկել Միջերկրական ծովը: Օդանավում գտնվող  հինգ զինծառայողն էլ զոհվել են», - ասվում է EUCOM-ի՝  նոյեմբերի 10-ի ավիավթարի վերաբերյալ հայտարարության մեջ։