Բելառուսի սահմանին տանկային նոր գումարտակ տեղակայելու Լեհաստանի իշխանությունների որոշումը լարվածության եւս մեկ քայլ է, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Անշուշտ, սա <…> լարվածության տանող եւս մեկ քայլ է, ոչ այլ բան»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով Վարշավայի այդ որոշումը մեկնաբանելու մասին խնդրանքին։

Պեսկովը նշել է, որ Մինսկն այս իրավիճակում «գիտի ինչ անել»։ «Նրանք անում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ իրավիճակում՝ ապահովելու համար անվտանգությունը»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։