Թերթը գրում է, որ երեկ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ-2011» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը: «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ գլխավոր դատախազության թիմերի պայքարում հաթող է ճանաչվել դատախազությունը: Բայց ուշագրավն այն է, որ Երեւանի մի շարք դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին` առանց տարիքային սահմանափակման, ստիպողաբար տարել էին մարզադաշտ:  Այն հարցին, թե ինչու են դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին ստիպողաբար «հրավիրել» այդ խաղին, ԿԳՆ լրատվության ծառայությունից նշեցին, թե նման բան լինել չի կարող: Մինչդեռ ուսուցիչները վստահեցնում էին, որ մարզադաշտում են»,- գչում է «Ժողովուրդ»-ը: