Երեւանի փողոցների համարակալված հին քարերը հայտնվել էին աղբանոցում, որի լուսանկարները հայտնվել են Facebook սոցիալական ցանցում:
Այս առնչությամբ, «Խոսքի իրավունք» միավորումը հաղորդագրություն է տարածել, որում տեղի ունեցողը որակել է որպես վանդալիզմ:
«Խոսակցություն կար, որ շենքերի հնացած քարերը պետք է նոր շենքերին փակցնեին, բայց այսօր տեսանք որտեղ է դրանց հանգրվանը: «Խոսքի իրավունք»-ը սա որակում է որպես վանդալիզմ: Սա չի կարող տեղավորվել հազարամյակների քաղաքակրթություն ունեցող ազգի ներկայացուցչի տրամաբանության մեջ: Հետաքրքիր է պարզել, այն իրավիճակը, որի թելադրանքով մարդու խելքին նման «միտք» է հղացել:
Իրենց մանկությունը Բուզանդի փողոցում ապրած հնաբնակ երեւանցիները այսօր ափսոսանքի խոսքեր էին հայտնում մեր միավորման երիտասարդ անդամներին: Նրանք սթափության կոչ էին անում քաղաքի համար պատասխանատուներին: Մեր կողմից հավելենք, որ այդ պատասխանատվությունը բոլորինս է: Այն չպետք է ստաձնվի ի պաշտոնե»,- ասված է միավորման հաղորդագրության մեջ:




























