Զիմբաբվեի ոստիկանության տվյալներով՝ երեքշաբթի ուշ երեկոյան 22 մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել երկիրը Հարավաֆրիկյան սահմանին միացնող մայրուղու վրա միկրոավտոբուսի բախման հետևանքով, հայտնում է Reuters-ը։

Բուլավայո-Բեյթբրիջ ճանապարհին մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել են միկրոավտոբուսը, որում եղել է 21 ուղեւոր, և մեկ ուղևորով բեռնատարը։

Երկու վիրավորներ հոսպիտալացվել են հարավ-արևմտյան Բուլավայո քաղաքի հիվանդանոցում։