Հաշմանդամություն ունեցող անձինք, մշակութային, հասարակական ու քաղաքական ճանաչված գործիչներ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին, կփորձեն հասարակական տրանսպորտով հասնել Երեւանի քաղաքապետարան եւ իրենց ուղերձը փոխանցել քաղաքապետին:
Հավաքատեղին՝ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանն է:
Այսկերպ, նրանք կփորձեն բարձրացնել սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար պայմանների ապահովման խնդիրը:




























