Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին, հոկտեմբերի 25-ին, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մարմարիկ գետն է գլորվել «ՈՒԱԶ» մակնիշի 07 ՍՏ 167 համարանիշի ավտոմեքենան:

Մինչեւ փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել եւ «1-03» ծառայության ավտոմեքենայով Հրազդան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ, 21-ամյա Արսեն Հարությունյանը, ուղեւորներ` 28-ամյա Էդգար Մարկոսյանը,  28-ամյա Դավիթ Սողոմոնյանը եւ 24-ամյա Գարիկ Գեւորգյանը:
Նրանք ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները  ավտոմեքենան դուրս են բերել գետից: