ՀԱՄԱՍ շարժումը խախտել է հրադադարը և կրակ բացել Իսրայելի տարածքի վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«ՀԱՄԱՍ-ը խախտել է օպերատիվ դադարը և, բացի այդ, կրակ է բացել Իսրայելի տարածքի վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է մարտական գործողությունները Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ»,- ասվում է հաղորդագրությունում։




























