«Խոսքի իրավունք» միավորումը դեկտեմբերի վերջին իրականացնելու է ԻՆՏԵՐՆԵՏ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ առաջին մրցանականբաշխությունը:
«Ինտերնետի դերակատարումը մարդկանց կյանքում գնալով մեծանում է, սակայն Հայաստանում այս հասանելի է բնակչության մոտ 10 տոկոսին: Այն ծառայում է որպես թերթ, գիրք, հեռահաղորդակցման միջոց, հանրագիտարան, ժամանցի միջոց եւ այլն: Ինտերնետի բացասական դերակատարման մասին խոսել գոնե այս մրցանակաբաշխության չենք ուզում: «Խոսքի իրավունք» միավորումը ցանկանում է խրախուսել նրանց, ովքեր բիզնեսից բացի ինտերնետ դաշտում իրականացնում են սոցիականլան նշանակություն ունեցող նախագծեր: Մրցանակակիրները կարող են լինել կայքեր, քաղաքացիական նախաձեռություններ եւ խմբեր, լրագրողներ եւ այլն:
Ահա մոտավոր անվանակարգերը.
Լավագույն քաղաքացիական նախաձեռություն,
լավագույն հայրենասիրական խումբ
լավագույն մանկական կայք
ֆեյսբուքյան լավագույն խումբ
լավագույն սոցիալական հոդված կամ խորագիր
Սրանք խիստ մոտավոր անվանակարգեր էին: Առաջարկների,նաեւ մասնակցության հայտերի ընդունման համար կարող եք դիմել [email protected] էլ.փոստին: նախագծին: Մեկ ամիս հետո կհայտարարվեն վերջնական անվանակարգերը:
«Խոսքի իրավունք» միավորումը դիմում է տարբեր անհատներին ՀԿ-ներին` քննարկելու հնարավոր համագործակցությունը»,- ասված է միավորման հաղորդագրության մեջ:



























