Ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ ավեի ուժեղ վիճակում է գտնվում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արեւմուտքը աջակցում են Հայաստանին հայ-թուրքական հարաբերություններում:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, փորձագետը նշեց, որ ղարաբաղյան բանակցություններում, Կազանի եռակողմ հանդիպումից հետո, Ադրբեջանը սխալ հաշվարկների պատճառով չկարողացավ արդարացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի սպասումները: «Այս գործոնները ավելի լավացրին Հայաստանի դիրքերը: Այսօր Հայաստանը մեկ մարտահրավեր ունի. որ կարողանա պահպանել եւ օգտագործել այս առավելությունը: Դրա համար արտաքին քաղաքականությունը պետք է լինի նախաձեռնողական»,- ընդգծեց Ռ. Կիրակոսյանը: