Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ գիշերը խոցել է ավելի քան 400 թիրախ, այդ թվում հարավային Խան Յունիս շրջանում, որտեղից վերջին մեկ ամսում տարհանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ։

Այնտեղ,  համաձայն Իսրայելի ԶՈւ հայտարարության, գիշերն իրականացվել է «լայնամասշտաբ գրոհ», որը խոցել է ավելի քան 50 թիրախ։ Ռազմածովային ուժերը գրոհել են այդ շրջանը՝ օգտագործելով նաեւ «գերճշգրիտ զենք»՝ ուղղված ՀԱՄԱՍ-ի դիրքերի դեմ։

Իսրայելը բնակչությանը կոչ է արել տարհանվել Խան Յունիսից, քանի որ ընդլայնում է ռազմական գործողությունները։ Նա խորհուրդ է տվել քաղաքացիական անձանց շարժվել հարավ՝ Ռաֆահի կողմը, Եգիպտոսի հետ սահմանից ոչ հեռու։