«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Նրանք պայմանավորվել են խորհրդակցություններ անցկացնել 2024թ. հունվար-փետրվարին, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Հանդիպումը կայացել է COP28-ի (Դուբայ) շրջանակում։

Լիխաչովը եւ Գրոսին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի միջուկային եւ ֆիզիկական անվտանգության հարցը։

Լիխաչովը «հաստատել է ԱԷՄԳ-ի գործունեությանն աջակցությունը եւ պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքն այս ուղեգծում»։ «Ռուսաստանը միացել է գործակալության եւ երկրների խմբի հայտարարությանը կլիմայական օրակարգում միջուկային էներգիայի դերի մասին»,- նշել են «Ռոսատոմում»։

2022թ. հոկտեմբերից ԶԱԷԿ-ը կառավարում է «Ռոսէներգոատոմ «ԲԸ-ն («Ռոսատոմի» դուստր ընկերություն)։ ԶԱԷԿ բազմիցս այցելել են ԱԷՄԳ փորձագետները՝ Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ։ Հուլիսին նա ասում էր, որ կայանում գտել են հակահետեւակային ականներ, բայց դրանք չեն վնասի կայանին դետոնացիայի ժամանակ։ Նոյեմբերին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ԶԱԷԿ-ի վրա հարձակումների փորձերը նկատելիորեն նվազել են։