Ոստիկանության Վանաձորի բաժնի  ծառայողները, հոկտեմբերի 26-ին, ժամը 13.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից  բերման են ենթարկել 18-ամյա Ռոզա Տ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Ռոզա Տ.-ն այս տարվա մայիսին, Մյասնիկյան փողոցի 4 շենքի բնակարաններից մեկում հյուրընկալված 51-ամյա Ռուզաննա Ճ.-ի պայուսակից գողացել է 5.000 ՌԴ ռուբլի:

Պարզվել է նաեւ, որ Ռոզա Տ.-ն հունիսի վերջին, իր նախկին ամուսնու մոր  տանը բնակվելիս, ննջասենյակի պահարանի դարակից գողացել է 300.000 դրամ արժողության ոսկյա ժամացույց, որը հետագայում ամուսնու մոր պահանջով վերադարձրել է:

Կատարվում է հետաքննություն: