Մեծ Բրիտանիան հետախուզական թռիչքներ կիրականացնի Իսրայելի և Գազայի հատվածի վրայով՝ պատանդներին փրկելու ջանքերի շրջանակում, հայտնում է Sky News-ը։

Երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հետախուզական ինքնաթիռը «զինված չի լինի, մարտական ​​դեր չի ունենա և բացառապես պատանդների որոնման խնդիր կունենա»:

«Միայն պատանդներին փրկելու հետ կապված տեղեկատվությունը կփոխանցվի պատանդներին փրկելու համար պատասխանատու համապատասխան մարմիններին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Թռիչքները կիրականացվեն Արևելյան Միջերկրական ծովի վրա, ներառյալ Իսրայելի և Գազայի օդային տարածքը:

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը «աշխատում է տարածաշրջանի գործընկերների հետ՝  ապահովելու պատանդների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ազատ արձակումը, որոնք առևանգվել էին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո»:

Հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունից մեկ շաբաթ անց բրիտանական զորքերը տեղակայվեցին Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, իսկ Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները և թագավորական նավատորմի նավերն ուղարկվեցին տարածաշրջան: