Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը բանակցություններ է վարել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Կողմերը քննարկել են ուկրաինա-ամերիկյան համաժողովը զենքի արտադրության և այլ հարցերի շուրջ, հայտնում է RBC-Ukraine-ը՝ Վլադիմիր Զելենսկու գրասենյակին հղումով։
Երմակը Սալիվանին տեղեկացրել է ռազմադաշտում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ուկրաինայի պաշտպանության բանակի ընթացիկ խնդիրների մասին։
Նշվում է նաև, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը պատմել է վերջերս երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ճակատային շրջաններ, ինչպես նաև ուկրաինական ռազմական ուժերի առաջապահ դիրքեր կատարած այցերի մասին։ Հանդիպման ընթացքում զինվորականները փոխանցել են զենք-զինամթերքի վերաբերյալ կոնկրետ հարցումներ։
«Զրուցակիցները քննարկել են նաև զենքի արտադրության վերաբերյալ ուկրաինա-ամերիկյան առաջին համաժողովի նախապատրաստումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 6-7-ը Վաշինգտոնում՝ ի կատարումն նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի պայմանավորվածությունների», - գրում է մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը խոսել է նաև ուկրաինական խաղաղության բանաձևի իրագործման առաջընթացի և դեսպանների մակարդակով տասներորդ հանդիպման մասին, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում, գրում են լրատվամիջոցները։





























