Կուբայի փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն Գազայի հատվածում տիրող իրավիճակը ցեղասպանություն է անվանել և կոչ է արել պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին «21-րդ դարի մեծագույն հանցագործությանը մեղսակցության համար», հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Լրատվական գործակալությունների տվյալներով՝ վերջին 24 ժամում 700 պաղեստինցի է սպանվել։ Եթե սա ցեղասպանություն չէ, ապա տերմինը պետք է փոխվի։ ԱՄՆ կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի 21-րդ դարի մեծագույն հանցագործության մեջ իր մեղսակցության համար»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։
Կուբան ակտիվորեն աջակցում է Պաղեստինին, հանրապետությունում տեղի են ունենում պաղեստինամետ ցույցեր, որոնց մասնակցում է երկրի բարձրագույն ղեկավարությունը։





























