Գազայի հատվածում հակամարտության սրման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 15,8 հազարը, վիրավորվել՝ 42 հազար մարդ։ Այս մասին հայտնում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։

«Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 15899-ի», - գերատեսչության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Al Jazeera հեռուստաալիքը։